20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպիսի՞ն է եղել Միքայել Մելքումյանի առաջին սեպտեմբերի մեկը

‹‹Սեպտեմբերի մեկը տոնական, սպասումներով լի օր է: Ես երկու դուստր ունեմ և մի տղա: Փոքր դուստրս դպրոց է հաճախում, չորրորդ դասարանում է սովորում: Երեկվանից նախապես ծաղկեփունջը գնել էի: Բայց քանի որ այսօր զբաղված էի, չկարողացա աղջկաս դպրոց ուղեկցել. մայրիկն ուղեկցեց դպրոց››, – անդրադառնալով Գիտելիքի օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը վերհիշեց իր համար ամենակարևոր ու նշանալից սեպտեմբերի մեկը՝ այն օրը, երբ ինքն առաջին անգամ դպրոց  հաճախեց:
‹‹Հիշում եմ՝ ինչպես աջաջին անգամ դպրոց հաճախեցի: Շատ էի ուրախացել, որ արդեն դպրոցական պիտի դառնայի:  Ես  Հովսեփ Արազու անվան դպրոցն եմ հաճախել. Սահյան փողոցում էր գտնվում:  Առաջին դասարանցիներին, որոնց շարքում նաև ես էի, ողջունում էին տասներորդ դասարանցիները: Նրանցից շատերը մեր թաղից էին, ճանաչում էի նրանց: Շատ ուրախացա,  երբ տեսա, որ նրանք են մեզ ողջունում:   Այն ժամանակ ուրիշ էր: Բակային կյանքը ավելի ակտիվ էր: Իսկ այսօր երեխաներն ավելի շատ ժամանակ են ժամանակ հատկացնում համակարգչին:

Հույս ունենանք, որ մեր դպրոցները ու բուհերը կհամապատասխանեն լավագույն ստանդարտներին և կունենանք կրթված սերունդ: Դա շատ կարևոր է մեր երկրի համար››, – ասաց Միքայել Մելքումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ