26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր հիվանդությունների ու նեղությունների գլխավոր պատճառը

Ձեր հիվանդությունների ու նեղություների գխավոր պատճառներից մեկն այն է, որ դուք ձեր միտքը մաքուր չեք պահում: Միտքը կառավարելու համար պայքարել է պետք: Երբ գրում էք ձեր դժվարությունների մասին, ես նայում եմ ձեր էջերին ու շատ ժամանակ տեսնում «սոդոմ գոմոր,» աշխարհիկ ցանկություններ, չար կրքեր, անշառ թվացող կատակներ, ատելություն, դատել, էգոիզմ ու փառասիրություն:

Սենց բաներով դուք ձեր մտքում դուռ եք բացում չարի առաջ: Նա «սողում» ու ներթափանցում է ձեր ներաշխարհի մեջ ու սկսում ներսից այն թունավորել: Արդյունքում, հիվանդություն, անհամաձայնություն, կռիվ-դավի, մեղք, տառապանք, հուսահատություն: Սա վերջ չի ունենա, եթե մարդը չզղջա ու չփոխվի:

Սրանից արթնանալ ու արթուն մնալ է պետք, զղջալ ու պայքարել է պետք նման բաների դեմ: Աստված ելքը տվել է: Ու հիշեք: ««Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել»:

(Ա.Կր 10:13)

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ