26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ եւ նորանոր նվաճումներ:

«Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաեւ խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը:

Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայ օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու գործին»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ