26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանի հետ ազատ առեւտրային գոտու հնարավորությունները խոստումնալից են.Հայոց աշխարհ

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է տնտեսագետ,Հայաստանիգործատուներիմիության նախագահ Գագիկ Մակարյանի հետ.

Ի՞նչ կշահի ՀայաստանըԻրանի հետ ազատառեւտրային գոտիունենալով, ի՞նչ հեռանկարներ կարող են բացվել մեզ համար։

Ազատ առեւտրային գոտու ստեղծումը կարող է Իրանի հետ առեւտրային հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել՝ ընդլայնելով թե՛ համագործակցության շրջանակները, թե՛ այդ պետության հետ մեր հարաբերությունների ուղղվածությունը։ Այսինքն՝ մենք Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ դիվանագիտական գործընկերներ կարող ենք դառնալ։

Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ զուտ հայ-իրանական առեւտրի հարցում նման գոտու ստեղծումը կարող է էական ազդեցություն չունենալ։ Հակառակ դրան, այն շահավետ կլինի Հայաստանի տնտեսության մրցունակության զարգացման տեսանկյունից։ Հայաստանն առավել գրավիչ կդառնա եվրոպական որոշ երկրների, միջազգային խոշոր ներդրողների համար, ինչպես նաեւ որպես կամուրջ կծառայի Եվրոպայի եւ Մաքսային միության միջեւ։

Այդ գոտու ստեղծումն Իրանին հնարավորություն կտա օգտագործել Հայաստանը Մաքսային սրության կամ եվրոպական Երկրներ դուրս գալու, նրանց շուկաներին ինտեգրվելու համար։ Իսկ Հայաստանի տարածքում արտադրություններ հիմնելով Իրանը շատ ավելի արագ կկարողանա համաշխարհային բիզնեսի կանոնները յուրացնել, քանի որ Հայաստանն արդեն այդ գործցնթացի մեջ է։ Մինչդեռ Իրանի տնտեսությունը շատ փակ է, ներքին տուրքերը բարձր են, պետությունը ավտորիտար ռեժիմով է դեռ կառավարվում, ինչն էլ թույլ չի տալիս իրանցի գործարարներին, արտադրողներին՝ արագորեն դուրս գալ տարիների խոր նիրհից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ