26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատի մարզում ընտանիքի անդամները հարսանիքից վերադառնալով՝ վթարի են ենթարկվել

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz C 500 մակնիշի T100CC56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, , այնուհետեւ նա բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Վթարի հետեւանքով վարորդ Հ. Այվազյանը եւ ուղեւոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը եւ վերադառնալիս են եղել հարսանիքից։

Հիվանդանոցներից հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։78e5464e554cfddb35cb8eacffe21de1

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ