26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գունավոր հեղափոխության փորձ`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. «Սասնա ծռերը» օգտագործվե՞լ են /վիդեո/

«Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի`  Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ: Վստահ ենք, որ «Սասնա ծռեր»-ի պայքարը եղել է անկեղծ: Տարանջատում ենք այն փողոցային պայքարից, քանի որ այնտեղ կային համակարգողներ, որոնք պայքարը տանում էին կոնկրետ ուղղությամբ: Մենք սկսում ենք ժողովրդական հետաքննություն և ավելի ուշ ցույց կտանք նաև հայտարարությամբ հանդես եկող այն ՀԿ-ներին , ովքեր ֆինանսավորվում են դրսից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանը խոստացավ օրեր անց ներկայացնել հետաքննության արդյունքները և կոնկրետ բացահայտումներ անել:

Ղուկասյանը ընդգծում է, որ ակնառու է  որոշ ՀԿ-ների  և քաղաքական ուժերի  ջանքերը` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «գունավոր» հեղափոխության փորձ կատարելու ուղղությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ