27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վահանը ծիծաղում է ռեւերանսների, սիրավեպերի մասին խոսակցությունների վրա

՛՛Ես ծիծաղով եմ հետևում ռեւերանսների, սիրավեպերի մասին բոլոր խոսակցություններին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին:

Պատգամավորի համոզմամբ՝ ԲՀԿ-ն, ըստ իրական ուսումնասիրությունների, այսօր ունի բացառիկ վարկանիշ, նման վարկանիշ ունի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից գին բարձրացնելուն, և այդ իսկ պատճառով նախագահական ընտրություններում սեփական դիրքորոշման մասին չներկայացնելուն, ապա Բաբայանը դա այսպես մեկնաբանեց. ՛՛Քաղաքական գործընթացում անպայման չի առաջինն ու ամենաշուտը հայտարարես քո ստրատեգիայի մասին, իսկ ստեղծված ինտրիգը բնական է, ոչ թե արհեստական՛՛:

Նկատենք, ռեւերանսային բառապաշարը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովինն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ