27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զինված խումբը ՊՊԾ գնդում երրորդ մեքենան է հրդեհել

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբն արդեն երրորդ մեքենան է այրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Հիշեցնենք՝  նախօրեին զինված խումբն այրել էր գնդի ծառայողական, «ԳԱԶել» մակնիշի մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ըստ ոստիկանության, «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ եւ այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։

Այսօր ավելի վաղ զինված խումբն այրել է նաեւ «Շեւրոլե» մակնիշի ավտոբուս։

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ