26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ փոխնախագահների թեկնածուներն արտահայտված դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ ընտրվելու առաջին իսկ օրերից:

Քեյնը հանձնախմբի կողմից ունի «C+» (լավագույնը A-ն է, վատագույնը՝ F-ը) գնահատականը հայկական խնդիրներին իր ուշադրության և աջակցության համար:

2014թ. լինելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Քեյնը փոփոխություններ է առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևում և կողմ է քվեարկել այդ բանաձևին:

«Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի դեմ ցեղասպանությունը փաստ է. ՄԱԿ-ում մեր դեսպանը գիրք է գրել այս մասին: Մենք նրան հաստատել ենք այդ պաշտոնում նշված հարցում իր ներգրավվածության համար»,- նշել էր Քեյնը:

Հայկական խնդիրների վերաբերյալ ակտիվորեն դիրքորոշումներ է արտահայտել նաև  ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը: 2005թ. լինելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ Փենսը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 195 և 316 բանաձևերին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել նմանատիպ բանաձևերի: «Դեմ» քվեարկելը Մայք Փենսը բացատրել է, որ կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կարծում է, որ այդ բանաձևերի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Այս տարի կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն կայացել են երկու ամենամեծկուսակցությունների՝ հանրապետականների և դեմոկրատների նախնական ընտրությունները, որոնց արդյունքներովհամապատասխանաբար թեկնածուներ են առաջադրվել Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինոթոնը: Սակայն ԱՄՆում քաղ աքացիներըիրենց քվեն տալիս են ոչ թե մեկ թեկնածուի, այլ այսպես կոչված «կուսակցական տոմսի» (party ticket), որում նշվում է նախագահիև փոխնախագահի թեկնածուները: Անցած շաբաթների ընթացքում նախ հայտնի էր դարձել, որ Թրամփը որպես փոխնախագահիթեկնածու առաջադրել է Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսի թեկնածությունը, իսկ այնուհետև Քլինթոնը փոխնախագահի`Դեմոկրատական կուսակցության թեկնածու էր առաջադրել Վիրջինիայից ընտրված սենատոր Թիմ Քեյնին:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ