26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաղդասարովը դեռ բանակցում է

“Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ ”Արմավիա”-ի վաճառքի մասին տեւական ժամանակ մամուլով շրջանառվող տեղեկությունը, որը ընկերությունը շարունակաբար հերքում էր, պաշտոնապես հաստատվել է:

Թե ում հետ են ընթանում “Արմավիա”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի բանակցությունները, առայժմ հայտնի չէ: Նանա Ավետիսովան նշեց, որ կոմերցիոն գաղտնիքը բացահայտել չի կարող: “Արմավիա”-ի խոսնակը նաեւ դժվարացավ պատասխանել, թե երբ կավարտվեն բանակցությունները:

Հավելենք, որ մամուլում շրջանառվեց  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի անունը,  ինչն այնուհետ հերքվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ