26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան գործեց շարքային խաբեբայի ոճով.թուրքագետ

“Հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան նույն հունով, ինչպես որ ամեն տարի ապրիլի 24-ից առաջ է լինում”,-այսօր` ապրիլի 15-ին “Հենարան” ակումբում կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ընկալման հետ կապված զարգացումները թուրքագետը բաժանում է 2 մասի: Առաջինը պետական քաղաքականությունն է, որն, ըստ էության, անփոփոխ է մնում, շարունակվում է թուրքական կեղծիքը: Միաժամանակ նա նշում է, որ դրան զուգահեռ Թուրքիայում առկա է հասարակական կարծիքը` կապված ցեղասպանության փաստի հետ, որը ձեւավորվում է կառավարության կամքից անկախ:

“Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում դարձել է ժողովրդավարության առհավատչյա, քանի որ եթե որեւէ քաղաքական գործիչ ցանկանում է իսկապես դեմոկրատական գործունեություն ծավալել, ապա առաջնահերթ է, որ նա իր տեսակետը հայտնի Հայոց ցեաղսպանության վերաբերյալ, եւ դրանից է հենց բխում նրա քայլերի անկեղծությունը”,-շեշտեց թուրքագետը` հավելելով, որ վերջին շրջանում ցեղասպանության հարցը սկսել է հաճախակի քննարկվել նույնիսկ թուրքական խորհրդարանում` մասնավորպես քուրդ պատգամավորների կողմից, որոնք ներողություն են խնդրում իրենց նախնիների արածի համար եւ նույնը կոչ են անում թուրքերին:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես, ապա Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ թուրք պաշտոնյաները, մասնավորապես ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաճախ է անհոդաբաշխ հայտարարություններ անում, իբր թե ցանկություններ հայտնում, սակայն իրականում նրանց վարած քաղաքականությունը կառուցողական չէ: “Ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ թուրքիայի դիրքորոշումը կրկին նույնն է, կարելի է նաեւ ասել, որ Թուրքիան խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը”,-ընդգծեց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաեւ Երեւան-Վան չվերթին` նշելով, որ չվերթները Թուրքիայի կողմից թույլատրվել էին ամենաբարձր մակարդակով, սակայն վերջին պահին թուրքական իշխանությունները սառեցրեցին այդ թույլտվությունը` ապացուցելով, որ նույնիսկ ոչ քաղաքական հարցերն իրենք փորձում են քաղաքականացնել: “Այս համատեքստում մենք տեսանք Թուրքիայի քաղաքական անլրջությունը, անկայունությունը: Թուրքիան գործեց շարքային խաբեբայի ոճով”,-եզափակեց թուրքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ