27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լիբանանը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը

Ապրիլի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել հայ-լիբանանյան հարաբերություններին, առկա են նոր ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնք կյանքի են կոչվում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մաքարոնը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Լիբանանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը, ինչպես նաեւ ընդգծեց լիբանանահայ համայնքի մեծ ներդրումը Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես իրավիճակին Սիրիայում։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ