26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ կախված է Պուտինի հեռախոսազանգից. 168 Ժամ

Հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը քաղաքագիտական ու փորձագիտական գրեթե բոլոր գնահատականներով վճռորոշ նշանակություն կարող է ունենալ աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի վրա առաջիկա առն­վազն մի քանի տարիների կտր­վածքով: Այդ միջոցառման շրջա­նակներում համապատասխան ռազմավարական ու մարտավա­րական որոշումներ են կայացվելու համաշխարհային բոլոր հիմնախն- դիրների, մարտահրավերների ու սպառնալիքների վերաբերյալ:

Դրանք առնչվելու են նաև Հայաս­տանին, առնվազն այնքանով, որ­քանով առնչվելու են մեր տարա­ծաշրջանին նոր իրողությունների պայմաններում. Իրանի նոր դեր, Թուրքիայի ոչ միանշանակ պահ­վածք, հարևան Վրաստանի ՆԱՏՕ- ին ասոցիացված անդամի կամ որևէ այլ կարգավիճակի շնորհում, և այլն, և այդպես շարունակ: ՆԱՏՕ-ի այդ գագաթաժոդովի նշանակության ու կարևորության մասին վկայող տասնյակ փաս­տարկներ կարելի է ներկայացնել: Ակնհայտ է, որ այն համաշխարհա­յին ռազմաքաղաքական կարևորագույն իրադադարձություն է:

Ակնհայտ է նաև, որ Հայաս­տանը պետք է փորձի առավելա­գույնս օգուտներ ստանալ այդ մի­ջոցառումից հատկապես ներկա­յիս սպառնալիքներով լի ռազմա­քաղաքական իրավիճակում: Ի՞նչ է տանելու Հայաստանը Վարշավա, և ի՞նչ է ակնկալում բերել Վարշավայից: Այս հարցերի պատասխան­ները տակավին անհայտ են, քանի որ անհայտ է նաև, թե ով է ներկա­յացնելու Հայաստանը ՆԱՏՕ-ի գա- գաթաժողովում: Այդ միջոցառումը տեղի է ունենալու վաղը, սակայն առայժմ հուլիսի 7-ի դրությամբ, դեռևս հայտնի չէ ի՞նչ մակարդա­կով է Հայաստանը ներկայացված լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ մասնակցության մակարդակն ու ձևաչափը դեռ պարզ չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեծահոգաբար ավե­լացնելով «գագաթաժոդովից առաջ կհայտնենք»: Այսինքն կա­րող էին նաև չհայտնել: Բայց խնդի­րը դա չէ: ՆԱՏՕ-ի գագաթաժողո­վին մասնակցության ձևաչափի մասին տեղեկություն հայտնի չէ նաև նախագահական նստավայ­րում: Նախագահի մամլո խոսնա­կը, ինչպես և Տիգրան Բալայանը մի քանի անգամ կրկնել է նույնը կտեղեկացնենք, երբ որոշվի Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ է Վարշավա, թե՞ ոչ:

Հասկանալի է, որ Հայաս­տանի մասնակցության ձևաչափի հարցում երկրորդ կարծիք չի կա­րող լինել Հայաստանի շահերից է բխում գագաթաժողովին ամենա­բարձր նախագահի մակարդակով մասնակցությունը: Ընդ որում, հաշ­վի առնելով այս միջոցառման կարևորությունը, այդ որոշումը և դրան համապատասխան «հիմքե­րը» (ելույթներ, հայտարարություն­ներ, հանդիպումներում քննարկվե­լիք հարցեր, և այլն), պետք է պատրաստված լինեին անիսներ առաջ, դրա վրա պետք է աշխատեին Արտգործնախարարության, Պաշտպա­նության նախարարության, պետա­կան մյուս կարևոր կառույցների փորձագետները:

Բայց Հայաստա­նում գագաթաժոդովի նախորդ օրը դեռ չգիտեն ինչ ձևաչափով է պե­տությունը ներկայացված լինելու համաշխարհային քաղաքականու­թյան կարևորագույն հարթակնե­րից մեկում: Չգիտեն, որովհետև, դժբախտաբար, Հայաստանի մաս­նակցության ձևաչափի մասին որոշումը, ինչպես և մնացած կարևոր որոշումները, կայացվում են ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում:

Մոսկվայում, բնականաբար, կա­րող են, մեղմ ասած, վատ վերա­բերվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին բարձր մակարդակով Հայաստանի մասնակցությանը: Դրա համար, հավանաբար, Հայաստսւնում դեռևս որոշում չեն կայացրել մաս­նակցության ձևաչափի մասին, ըստ ամենայնի սպասելով Ռու­սաստանի դիրքորոշմանը, որը տվ­յալ դեպքում հավասարազոր է որոշման: Պուտինը կամ նրա անու­նից որևէ մեկը գուցե վերջին պա­հին կզանգահարի ու կասի, որ ՆԱ­ՏՕ-ի գագաթաժողովին կարելի է մասնակցել նախագահի մակար­դակով, հնարավոր է հնչի հորդոր Վարշավա ուղարկել էդվարդ Նալ- բանդյանին կամ որևէ փոխնախա­րարի: Սա, ինչպես ասում են, կլի­ներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական:

Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ