23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենաառեղծվածային լճերը /ֆոտո/

Շատ լճեր ոչ միայն խմելու ջրի աղբյուր են, այլ նաեւ մեծ նշանակություն ունեցող տուրիստական վայրեր: “Forbes”-ն ընտրել է մոլորակի ամենազարմանալի 8 լճերը եւ ներկայացնում է, թե ինչու ցանկացած գնով արժե տեսնել դրանք:

Տիտիկակա. գտնվում է Հարավային Ամերիկայում` Բոլիվիայի եւ Պերուի տարածքում: Աշխարհում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար ունեցող լեռնային լիճն է: Լճի մակերեսը Կրետե կղզու չափ է` 8300 քառակուսի կմ: Ինքնաթիռից այն ծովի է նման, սակայն ափից այն նմանվում է ճահճի` լի եղեգներով: Մարդիկ այստեղ շատ զգույշ են քայլում` նայելով ոտքերի տակ, ինչպես քայլում են ցեխի վրայով:

Չհոնդժի. գտնվում է Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի սահմանի վրա: Ամենաբարձրադիր խառնարանային լիճն է` ծովի մակարդակից 2189 մ բարձրության վրա, ինչի պատճառով էլ այն անվանում են “երկնային լիճ”: լիճը շրջապատված է լեռնային արահետներով, որտեղ կարելի է ձի քշել:

Կրեյտեր. գտնվում է ԱՄՆ-ի տարածքում, ամենամաքուր լճերից մեկն է համարվում: Կլամատ ցեղի հնդկացիները լիճը “սուրբ” են համարել եւ թույլ չեն տվել սպիտակամորթներին ուսումնասիրել այն մինչեւ 1853-ը: 1902-ին Թեոդոր Ռուզվելտը լճի տարածքն ազգային պարկի է վերածել: Լճի գլխավոր տեսարժան վայրերն են փոքրիկ հրաբխային կղզյակը եւ 9 մետրանոց գերանը, որն արդեն ավելի քան մեկ դար լողում է ուղղահայաց դիրքով:

Նակուրու. ֆլամինգոներով լի լիճ, որը գտնվում է Քենիայում: Բացի ֆլամինգոներից, այստեղ կան նաեւ 400 տեսակի այլ թռչուններ: Բացի այդ, լիճը համանուն ազգային պարկի տարածքում է գտնվում, այդ պատճառով էլ այնտեղ մեկնող զբոսաշրջիկները կարող են տեսնել նաեւ ընձուղտների, զեբրերի, ջայլամների, հովազների, ընձառյուծների եւ այլ կենդանիների:

Կլիլուկ. գտնվում է Կանադայում, փոքր լճակներից բաղկացած ամենամեծ լիճն է: Ամռանը լճի ջուրը հիմնականում ցամաքում է, 365 փոքրիկ լճերի արանքներում “ճանապարհներ” են առաջանում, ինչի համար էլ այն անվանում են “խայտաբղետ լիճ”: Այստեղ չկան հյուրանոցներ կամ խանութներ: Հնդակցիները 20 տարի շարունակ պայքարել են լճի տեսքը պահպանելու համար: 2001-ին նրանք ամբողջությամբ գնել են լճի տարածքը այն վերածել արգելոցի:

Ցզյուչժայգոու. Չնաստանում գտնվող այս լիճը երբեք չի սառչում` առանց որեւէ ջերմային աղբյուրի: Լճի հատակը պատված  է ծառերով, եւ, ըստ էության, ջուրը պետք է որ պղտոր լինի, սակայն մինչ օրս անհայտ պատճառներով այն շարունակում է պարզ եւ մաքուր մնալ:

Փիչ Լեյք. գտնվում է Կարիբյան ավազանում` Տրինիդադ եւ Տոբագոյի տարածքում: Այն բաղկացած  է 6 մլն տոննա բնական հեղուկ ասֆալտից: Գիտնականների հաշվարկների համաձայն` դա կբավականեցնի դեռեւս 400 տարի: Տարեկան 20 հազար զբոսաշրջիկ է այցելում լիճը, որի ափին նաեւ տարբեր ժամանակներում ջրից հանված առարկաների թանգարան կա: 

Հիլեր. գտնվում է Ավստրալիայում` Ռեշերշ արշիպելագում: Աշխարհում միակ վարդագույն լիճն է: Գիտնականները մինչ օրս չեն հասկանում` ինչն է լճի ջուրը վարդագույն դարձնում: Լիճը շրջապատված է սպիտակ աղի շերտով եւ մշտադալար էվկալիպտի անտառով: Այս լճի բոլոր հայտնի լուսանկարներն արված են թռիչքի բարձրությունից, քանի որ արեմտաավստրալական Միդլ կղզին, որի վրա գտնվում է լիճը, փակ է զբոսաշրջիկների այցելությունների համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ