26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղից սպասել հարվածը. Ժամանակ

Հայաստան ի իշխանու­թյունը ներքաղաքական կյանքի վրա, փաստորեն, կախել է երկու առանցքա­յին գործ’ ժիրայր Սեֆիլյանի «գործը» եւ Նորք-Մարաշի հայտնի խմբի ավելի վաղ ներկայացված գործը: Երկու գործի մոտիվները, ըստ իշխանական մեկնա­բանության, գրեթե նույնա­կան են: Մամուլում նույ­նիսկ տեղեկություններ են եղել, որ հնարավոր է շու­տով այդ գործը ընդհան­րացնեն Եւ միավորեն` ԱԱԾ հովանու ներքո: Սա երեւի թե այնքան էլ էական խնդիր չէ եւ ըստ ամենայնի այդ որոշումը կթելադրվի տակտիկական նկատա­ռումներով:

Տվյալ պարագայում էականն այն է, որ Նախընտրական տարում իշխանությունը ներ­քին գործընթացները, փաս­տորեն, վերցնում է, այսպես ասած, Երկշերտ մամլիչի տակ: ձայաստանի իշխող համակարգի դեպքում որեւէ կասկած չկա, որ ըստ անհրա­ժեշտության այդ գործերը կարող են ուղղվել անցանկա- լի քաղաքական զարգացում­ների ուղղությամբ, դրանք կանխելու նպատակով:

Սա հայաստանյան իշխա­նական համակարգի համար ամենեւին նոր չէ, իսկ քանի որ այս տարիների ընթաց­քում, ընդհանրապես անկա­խության քառորդ դարի ըն­թացքում հայաստանյան իշ­խանական համակարգը իր կառավարման, հասարակու­թյան հետ հարաբերման, քաղաքական պրոցեսներում մրցակցային քայլերի հենասյուն հանդիսացող սկզբունքների մասով իր մոտեցումները չի փոխել, ապա բնական է, որ նախընտրական շրջանում վերստին շրջանառության մեջ են դրվում ծանոթ շեշտադրումներ:

Առավելեւս, որ առաջիկա ընտրական փուլն ունի, իհարկե, մի շարք առանձնահատկություններ, որոնք բարդացնում են առկա խնդիրները: Խնդիրները բարդանում են, իսկ դրանց լուծման ռեսուրսները նվազում:  Բնական է, որ այստեղ իշխանությունը ձգտելու է ընտրություններին ընդառաջ հնարավորինս շատ անվտանգության երաշխիքներ ավելացնել:

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո հնչող կարծիքների շարքում բավա­կան բուռն բաղադրիչ էր որո­շակի բանավեճը տարբեր շրջանակների միջեւ այն մա­սին, որ Սեֆիլյանն այն կշիռը չուներ իր քաղաքական ու­ժով, որ ստիպեր իշխանու­թյանը դիմել քաղաքական հետապնդման մեթոդին Եւ ձերբակալության: Ամենեւին չցանկանալով մտնել Սեֆիլյանի քաղաքական կամ հա­սարակական կշռի, իշխանու­թյան համար դրա վտանգ ներկայացնել-չներկայացնելու վեճի կամ բանավեճի մեջ, այդուհանդերձ արձանագ­րենք, որ խնդիրը տվյալ պա­րագայում որեւէ գործչի, սու­բյեկտի անմիջական կշիռը չէ:

Կշիռ ունեցող գործոնների կամ սուբյետների հետ հար­ցեր պարզելու, հարաբերու­թյուն պարզելու կամ նրանց որեւէ նախաձեռնություն կամ մտադրություն արգելակելու համար կարող են հարված­ներ ուղղվել բոլորովին այլ թիրախների: Հետեւաբար այստեղ բանավեճը, մեծ հաշ­վով, անտեղի է, որովհետեւ հայաստանյան համակարգը, լինելով մինչեւ ուղն ու ծուծը ստվերային, իրականում ու­նի, այսպես ասած, միայն իրեն հասկանալի լեզուն, եւ շատ դժվար է ասել, թե հրա­պարակային արտաբերվող որ «հնչյունն» ինչ է նշանա­կում համակարգի սուբյեկտ­ների համար, որոնց միջեւ էլ այսօր կան շահերի լուրջ բախումներ:

Մանրամասներին ծանոթացե թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ