26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են ՌԴ-ի ու ՀՀ-ի շահերից›› /վիդեո/

‹‹ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Պետերբուրգում կայացած հանդիպմանը: Հայկական կողմը չի փոխել իր դիրքորոշումը: ՀՀ-ն ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նշեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը հավաստիացրեց՝ Պետերբուրգում տեղի ունեցած` Սարգսյան-Պուտին երկկողմ  հանդիպումը եղել է բավականին արդյունավետ:

‹‹Ձեռք են բերվել  պայմանավորվածություններ, որոնք բխում են ՌԴ-ի ու ՀՀ-ի շահերից: Ստրատեգիական, ռազմավարական հարցեր քննարկելիս ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք, ինչպես նշեցի, բխում են երկու երկրների շահերից: Առայժմ այսքանը կարող եմ ասել››, -ասաց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ