27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ սամբիստները` աշխարհի առաջնության մեդալակիրներ

 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների:

Նախ` բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/ հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ: Միայն ափսոս, որ երեքն էլ պարտվեցին ու բավարարվեցին արծաթե մեդալներով:

Այսօրվա` հոկտեմբերի 13-ի մրցումներում հանդես կգա ևս յոթ հայաստանցի սամբիստ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ