27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանին զրկեցին. Հայկական Ժամանակ

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը Armtimes.com-ի հետ զրույցում անդ­րադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայություններին, տեղեկացրել էր, որ Ծառուկյանի նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, եւ վերջինս կզրկվի Աժ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի իր ողջ աշխատավարձից:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Աժ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատաս­խանել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հողվածի համաձայն Աժ նիստերից, խորհրդարանական լսումներից, ինչպես նաեւ հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավո­րին աշխատավարձ չի վճարվում:

«Պատգամավորների աշխատավարձերի չվճարված մասը, ինչպես նաեւ մնացած բոլոր չկատարված վճարումներից առաջացած մնացորդի հետագա ընթացքը լուծվում է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»,- ասված է պատասխանում:

Ըստ «parliamentmonitoring-ի տվյալների պատգամավոր Ծառուկյանն Աժ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի բոլոր քվեարկություններից բացակայել է. ունի 103 բացակա: Եթե Գագիկ Ծառուկյանի բացակայություննե­րը վերածում ենք դրամական միջոցների, ապա նա կզրկվի մոտ 3 միլիոն դրամից (հարկված աշխատավարձ + արձակուրդային):

Հարցման տեքստում խնդրել էինք նաեւ Աժ նախագահի համապա­տասխան որոշման պատճենը, նաեւ հարցրել` արդյոք Աժ նախագահը գրավոր ընթացակարգով, ինչպես հարկն է, տեղեկացրե՞լ է պատգամա­վորին, որ վերջինս զրկվել է աշխատավարձից: Բաբայանը, սակայն, մերժել է «նշված տեղեկանքների պատճենները տրամադրել «Տեղեկատվու­թյան ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղե­կություններ չեն համարվում» հիմնավորմամբ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ