27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու Արա Աբրահամյանը ներդրումներ չի անում Հայաստանում /վիդեո/

“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը համաձայն չէ այն տեսակետին, որ գործարարները Հայաստանում չեն ուզում ներդրումներ անել` նախընտրելով բիզնես պլաններն իրականացնել արտերկրում:

Մասնավորապես Արա Աբրահամյանը վերջին տարիներին մոտ 120 մլն դոլարի  ներդրում է արել: Ռուսահայ գործարարի խոսքով` խանգարող հանգամանքներ շատ կան, Հայաստանում ամեն ինչ իդեալական չէ:

“Կայունություն է պետք. ասենք մեկը մի բան է ասում, մյուսը` ուրիշ, անկայուն տեղում մարդ փող չի դնի: Հարկային դաշտի թեթեւացում, սեփականության իրավունք, դատական բարեփոխումներ: Բայց ես վստահ եմ, որ կփոխվի”,-ասաց Աբրահամյանը:

Ի դեպ, Արա Աբրահամյանն այսօր մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը:

Գործարարի առաջարկներն ու ապահով Հայաստանի պատկերացումները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ