26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում արգելվել է ամենամյա գեյ-շքերթի անցկացումը

Ստամբուլի նահանգապետարանը չի արտոնել քաղաքում նախատեսված ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս)  համայնքի ներկայացուցիչներին աջակցող երթը: Ըստ թուրքական «Mynet»-ի թերթի՝  երթը արգելող հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հասարակական կարգը չխախտելու նպատակով:

Իսկ երթի կազմակերպիչները հայտարարել են, թե նման արգելքը հակասում է Թուրքիայի սահմանդրությանը: Նրանք պատրաստվում են նահանգապետարանի նշյալ որոշումը բողոքարկելու համար դիմել դատաիրավական մարմիններին:

Հիշեցնենք, որ «Մուսուլման Անատոլիայի երիտասարդներ» (MAG) անվամբ հայտնի խումբը կոչ էր արել բոյկոտել վերոնշյալ երթը: MAG-ի ներկայացուցիչները հատուկ  պաստառներ էին նախապատրաստել՝ կոչ անելով բոլորին միանալ այլասերվածության դեմ իրենց պայքարին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ