27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օրինակ ցույց տվեք, ոչ թե քննադատեք. Առավոտ

Ինչպես որ մենք ունենք բանկային հաշիվներ, որ­տեղ կան եկամուտներ եւ ծախսեր, այնպես էլ կան էմոցիոնալ, հոգեւոր «հաշիվներ», որտեղ մենք կամ ինչ-որ բան ավելացնում ենք, կամ էլ ինչ-որ բան ծախսում: Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ’ նախանձը, ատելությունը, խանղը, ղրանց հետ կապված մտքերն ու բառերը պակասեցնում են մեր «գումարը», իսկ սերը, փոխօգնությունը, հանդուրժո­ղականությունը ավելացնում են:

Ընտանիքներ կան. որտեղ ամուսիններն անընդ­հատ նկատում են եւ իրար «աչք են կոխում» մեկը մյուսի սխալները եւ թերությունները [որոնք անխու­սափելի են], բայց երբեք չեն խոսի միմյանց արժա­նիքների եւ բարեմասնությունների մասին, երբեք չեն ասի, որ իրար սիրում են: Հիմնարկներ կան, որտեղ ղեկավարը առավոտվանից գիշեր նկատողություն է անում իր աշխատողներին, դժգոհում է, որ նրանք անգետ են եւ անբան, բայց եթե նրանք ակնհայտո­րեն լավ են աշխատում եւ օգուտ են բերում հիմնար­կին, ոչ մի դեպքում չի ասի խրախուսական եւ գնա­հատանքի բառեր:

Ոչ հիմնարկում, ոչ ընտանիքում, ոչ էլ որեւէ այլ տեղում ծանր խոսքերը չեն (ածում որեւէ խնդիր: Մի­ակ ազդեցությունը, որը դրանք թողնում են, հետէս- յալն է’ այդ բառերն արտասանողի «հաշվեկշոռից» ինչ-որ գումար պակասում է: Եթե «բալանսը» բացա­սական է, եթե նա, այսպես ասած, «տակ է տալիս», ապա այդ մարդու տեղը, հավանաբար, հոգեբուժա­րանում է: Դրականն ավելացնում է, բացասականը պակասեցնում այստեղ որեւէ բարդ բան չկա: Ու­ղեղով մենք դա հասկանում ենք, հոգով չենք ընդու­նում’ մեգ թվում է, որ մեր ասած բացասական բառն ինչ-որ բան պակասեցնում է մեր ընտրած թի­րախի «հաշվեկշռում», մինչդեռ իրականում դա ուղղ­ված է բացառապես մեր դեմ:

Եթե մի պատգամավոր մյուս պատգամավորին ասում է «բիճ», իսկ մյուսը ակնարկում է վիրավորո­ղի քթի մեծությունը` դրանից հարկային բեռը ոչ կծանրանա, ոչ էլ կթեթեւանա, համայնքները ոչ կխոշորանան, ոչ էլ կտրոհվեն: Հասցեատերերի քթերը կամ ականջներն ավելի գեղեցիկ կամ ավելի տգեղ չեն դառնա: Միակ բանը, որը տեղի կունե­նա, ասողը իր էմոցիոնալ «հաշվեկշռից» կկորցնի մի քանի միավոր:

Իհարկե, խոսքը ոչ միայն պատգամավորների մա­սին է: Ես, օրինակ, շատ քիչ եմ հանղիպեւ դեպքե­րի, երբ, ասենք, լրագրողները հավաքվում են ու բա­ցակա լրագրողների մասին ջերմ եւ հարգալից բա­ռեր են ասում: ճիշտ հակառակը` բամբասելն ու գործընկերներին նսեմացնելը պատահում է ամեն օր: Ես հատուկ բերեցի լրագրողների օրինակը, որպես­զի այլ մասնագիտությունների մարդիկ չնեղանան: Ինչ խոսք, բանավեճն ու մրցակցությունը նորմալ բան են, բայց անձամբ ինձ համար բանավիճելն ու մրցակցելն այսօր երկրորդական եւ չափազանց մանր խնդիր է:

… Վերջում մեջբերեմ ամերիկացի բիզնես խորհրդատու Սթիվեն Քովիի միտքը. Եղեք լույսի աղբյուր, ոչ թե դատավոր: Օրինակ ցույց տվեք, ոչ թե քննադատեք: Եղեք հանգուցալուծման, ոչ թե խնդրի մասը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ