26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սրբազան սարսուռ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկ տրամադրել ՀՀ-ին։

Հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց՝քաղաքաիբարեկարգումը կխթանի տուրիզմը։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը  նշեց՝ մարդ պիտի ատլետիկայի օլիմպիական չեմպիոն լինի, որ կարողանա անցնել Գյումրու փողոցներով․ Գյումրիում փողոցների վիճակն անմխիթար է։

«Բացի այդ, արտագաղթի ամենաշատ ավտոբուսները հենց Գյումրիից են գնում: Հասկանալի է, որ վարկային պայմանագրով Գյումրիում առկա այդ բոլոր խնդիրները չենք լուծելու, քանի որ դրա համար առաջին հերթին նախ տնտեսության առողջ, նորմալ զարգացում պետք է ունենալ, որ կարողանանք այդ խնդիրները լուծել: Ճիշտ է` մեզ մոտ ‹‹վարկ›› ասելով՝ բոլորի մոտ սրբազան սարսուռ է առաջանում, քանի որ դրանք մեծամասամբ չեն ծառայում իրենց նպատակին, բայց այս վարկը բացառություններից մեկն է»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավաստելով՝ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի վերոնշյալ նախագծին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ