27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն. Վախթանգ Միրումյան /վիդեո/

«Մենք նպատակ չունենք սոցիալական լարվածություն թույլ տալու, որ դրանից էլ վախենանք կամ չվախենանք: Մենք ասում ենք, որ եթե խնդիր կա, եկեք այդ խնդիրները քննարկենք, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն: Մեր խնդիրը սոցիալական խնդիրները կանոնակարգելն է»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Անդրադառնալով սոցիալական խնդիրների կարգավորման հնարավորություններին և հնարավոր գնաճին՝ Միրումյանն ասաց. «Ձեր առաջարկած տրամաբանությամբ պետք է ակցիզային հարկ չունենանք, որ գների բարձրացում չունենանք: Դրա համար ակցիզային հարկով հարկման ապրանքները տարբերվում են մնացած ապրանքներից, այսինքն` ոչ բոլոր ապրանքները են, որ ակցիզային հարկով հարկվում են: Այստեղ շատ հստակ գրված է ապրանքներն ակցիզային հարկով հարկելու կամ չհարկելու ցանկը: Եթե ես հիմա Ձեզ ասեմ, որ ալկոհոլային խմիչքների վրա` մասնավորապես օղու վրա ակցիզային հարկի բարձրացումը չի բերելու գների բարձրացման, բնականաբար, չեք հավատալու չէ՞»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ