26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը. ընդամենը հարկերը քամելու համար. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը:

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում   ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.

«Կածում եմ՝ կառավարությունը շրջահայացություն կունենա այս նախագիծն այս տեսքով չընդունելու, որովհետև այս կերպ ընդունելուց հետո մենք մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա և գրենք՝ «վախճանվեց անփառունակ մահով»»:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ հասկանալի չէ, թե ինչու այս ոլորտի շահառուների հետ քննարկումներ չեն անցկացվել, եթե այս նախագիծն արդեն ապրիլից եղել է խորհրդարանում:

Զոհրաբյանի  խոսքով՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները, տնտեսությամբ զբաղվողներն ահազանգում են, որ այս նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի տնտեսությունը. «Բոլորիս համար էլ պարզ է՝ ինչու է բերվել այս նախագիծը. ընդամենը հարկերը քամելու համար, հարկային մուտքերը ավելացելու համար է սա», – ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ