26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ունկնդրելու է վարչապետին. 168 ժամ

Այսօր ժամը 15:00-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներին է ներկայացնելու իր ղեկավարած կառավարության հնգամյա գործունեության արդյունքները: Ապրիլի 9-ին կառավարության լիազորություններն ավարտվում են: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Սա լինելու է վարչապետի եւ կառավարության հաշվետվությունը, որի ժամանակ կոնկրետ թվերով եւ փաստերով ներկայացվելու է, թե ինչպիսի հսկայական առաջընթաց է գրանցել Հայաստանը Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեության արդյունքում: Պարզ է, որ հաշվետվությունը միայն հիացմունք եւ հպարտություն է առաջացնելու ՀՀԿ վերնախավի շրջանում, եւ նրանց մոտ ձեւավորվելու է ներքին համոզմունք, որ Տիգրան Սարգսյանն անպայման պետք է վերանշանակվի վարչապետ, քանի որ Հայաստանի առաջընթացը չի կարելի կասեցնել:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ով ներկա է գտնվելու այս հաշվետվությանը, իր կուսակիցների ընդհանրական կարծիքը հաշվի առնելով, ըստ երեւույթին, իր երդմնակալությունից հետո Տիգրան Սարգսյանին կրկին առաջարկելու է կառավարություն ձեւավորել: Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեությունից իրականում դժգոհ են թե ընդդիմությունը, եւ թե իշխանությունները: Հասարակության մասին նույնիսկ չենք խոսում, քանի որ յուրաքանչյուր մարդ այդ կառավարության գործունեության “փայլուն” արդյունքները 5 տարի շարունակ զգացել է իր մաշկի վրա: Իսկ այդ գործունեությունը հիմնականում ծավալվել է ոչ թե իրական, այլ վիրտուալ Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու ցանկությունը ՀՀԿ-ինն է, սակայն, կարծում ենք, որ այս պաշտոնում նրան վերանշանակելու գործում առավել մեծ ավանդ ունեն քաղաքական այն ուժերը, որոնց թիրախում էլ մշտապես գտնվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, այդ ուժերը եւս գործնականում ուժեղ են միայն վիրտուալ դաշտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ