27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սամվել Բաբայանի գործողությունները համարում եմ դիվերսիա. ԼՂՀ ՊԲ հրամանատար /վիդեո/

Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։

«Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները, որ տեղի են ունեցել հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ Բաբայանն ու իր համակիրները պաշտոնաթողությունների կոչեր են անում։ «Դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկինում նման պաշտոն զբաղեցնող անձին։ Ինձ համար հասկանլի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ»։

Տեսանյութը` Արցախի Հանրային հեռուստաընկերության

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ