27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադարձնի հայերի ունեցվածքը. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ընդդիմադիր «T24.com.trե կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից «այդ ողբերգությունը մինչև օրս նրանցից թաքցնելու համար»:

Թեմայի վերաբերյալ իր հակիրճ անդրադարձում Օրանը բարձրացրել է նաև հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: Մասնավորապես գրում է. «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից հասցվող հարվածները շատանալու են և էլ ավելի ուժգնանալու: Ժխտումների շարքը սկսվեց «Հայերին սպանե՞լ են: Այ քեզ բանե հայտարարությամբ:

Շարունակվեց «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանելե պնդումներով: Իսկ այժմ էլ հասել է այն մակարդակին, որ ասում են.

«Փոխադարձ կոտորածներ են եղել»: Սա խայտառակում է մեր երկիրը: Ես ինչո՞ւ պիտի քողարկեմ երիտթուրքերի հանցագործությունները»:

Թուրք մտավորականը նշել է, որ ցեղասպանություն բառի օգտագործումը պարտադիր չէ և ինքն էլ, տարբեր պատճառներից ելնելով, այն չի օգտագործում: Սակայն նա առաջարկել է, որ Թուրքիան անմիջապես Գերմանիայի խորհրդարանի որոշմանն ի պատասխան գրավոր հայտարարությամբ հանդես գա, որում մասնավորապես կնշվի հետևյալը.

-Մենք դատապարտում ենք երիտթուրքերի կառավարության վարած քաղաքականությունը, որի հետևանքով հարյուր հազարավոր օսմանահպատակ հայեր պատերազմի ընթացքում բնաջնջվեցին, Անատոլիան աղքատացավ: Ցավակցում ենք այդ մարդկանց թոռներին և հայտարարում, որ թեկուզ որպես խորհրդանշական քայլ փոխհատուցելու ենք նրանց ունեցվածքը:

-Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս աղետը նրանցից թաքցնելու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ