27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հյուսիս-հարավի շինարարության ավարտը մի փոքր կերկարի. Արթուր Առաքելյան

Կապի և տրանսպրոտի նախարարության նախորդ տարվա բյուջեի քննարկման  ընթացքում  ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղեց  Հյուսիս-հարավի շինարարության ֆինանսավորման վերաբերյալ:

Վարդան Այվազյանը հետաքրքրվեց՝  ընդհանուր շինարարության համար վերջնական համաֆինանսավորումն ավելանալու է «Տրանշ 1», «Տրանշ 2», «Տրանշ 3»-ի վրա, թե՞ ոչ:

Փոխնախարարը պատասխանեց, թե չի ավելանալու նշվածների վրա: «Ընդ որում` պակասելու է, «Տրանշ 1»-ից որոշակի պահումեր են արվել, միջոցներն ավելի նվազ կծախսվեն, քան նախատեսված էր»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Այվազյանն արձագանքեց ասելով՝  եթե հստակ հայտարարում են, որ հերթական նոր վարկից հետո ծրագրի ավարտի պայմաններում նորից պետբյուջեից լրացուցիչ գումարներ չեն լինելու, սա ողջունելի է: «Որակի մասին հետո կհասկանանք»,- նշեց Այվազյանը:

Փոխնախարար Արթուր Առաքելյանը շեշտեց՝  երկկողմանի երթեկությունը հունիսի վերջին լիարժեք կիրականացվի Աշտարակում, իսկ Արարատում, ըստ նրա, պետք է ներողամիտ լինեն, քանի որ անասնանցումներ պետք է կառուցվեն: «Ավարտը մի փոքր կերկարի, մի քիչ կսահմանափակվի արագության ռեժիմը, ոչ բուն ծածկի վրա, այլ գետնանցումների համար»,- եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ