27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ, 20 հազար էլ ավել աշխատեցիր, բա հոգին…/վիդեո/

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ճիշտ չի համարում, որ Սուրբ Հարության կամ այլ տոների նախօրեին տարբեր ապրանքների գները թանկանում են:

”Ամբողջ աշխարհում ընդունված է զեղջեր անել այս գեղեցիկ տոնախմբություններին, որպեսզի նվեր լինի մարդկանց, որպեսզի բոլորը, նույնիսկ ամենաչքավորը կարողանա հավուր պատշաճի տոնել այս տոնը, բայց մեզ մոտ հակառակն է, մենք ուզում ենք այդ օրն ավելի գումար աշխատել, անգամ բիզնեսի տեսանկյունից դա ճիշտ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տեր հայրը:

Նա թանկացման համար որևիցե մի պատճառաբաություն չի ընդունում: ”Այդ օրվա համար իրական չէ ոչ մի պատճառաբանություն: Մարդիկ պետք է բարիանանան, գործարարները բարիանան, կարող են այդ օրը հավկիթ բաժանեն, տանեն մանկատներ, ծերանոցներ, աղքատներին, եկեղեցիներ”,-նշեց նա:

Քահանան շեշտեց, որ նույնիսկ վնասի դեպքում կարելի է անել այդ բարեգործությունները: ”Ոչինչ, թող վնասով դուրս գաս այդ տարին էլ, Աստծու օրհնությունը բոլոր մոտեցումները ծածկում է: Չարի գայթակղութոնն է, որ ուզում են մի քիչ ավելի չարթեն: Լավ քսան հազար էլ ավելի աշխատեցիր, բա հետո, բա հոգին”,-հավելեց նա:

Դիտեք նաև տեսանյութը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ