27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը պատռել է Ադրբեջանի դիմակը /վիդեո/

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ  մայիսի 23-24-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

‹‹Այնտեղ զեկույցներն այբբենական կարգով են  հնչում: Սկզբում ելույթ է ունենում Հայաստանը, ապա Ադրբեջանը: Ադրբեջանը սովոր է մի բան գրել, բայց  է պահն օգտագործել ու բանավոր ելույթի ժամանակ  ասել բոլորովին այլ բան:

Մենք քննարկեցինք, որոշեցինք, որ պիտի ելույթ չունենանք, փոխարենը իրավունք ունենանք քննարկման ընացքում արձագանքել››, – նշեց Հովհաննես Մարգարյանը:

Մարգարյանը շեշտեց՝ հանձնաժողովի նիստի ընթացքում Ադրբեջանը  բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ պնդելով, թե բազմաթիվ ադրբեջանցիներ փախստական են դարձել ՀՀ-ի ու Արցախի ագրեսիագի պատճառով:

‹‹Ադրբեջանցիները մեր երկու երկրները ագրեսոր երկրների շարքին դասեցին: Հետո ձայնի իրավունք խնդրեցինք: Մինչև Թուրքիային ձայն կտրվեր, մեզ ձայն տրվեց: Մենք հակադարձեցինք, նշեցինք, որ ակնհայտ է՝ կեղծ սադրանքներ են հնչում: Մենք  ադրբեջանցիների դիմակը պատռեցինք:  Կարծում եմ՝ բոլորի կողմից դա ընկալվեց, քանի որ մենք փաստերով էինք խոսում:  Ադրբեջանցիները գիտե՞ք ինչի են ընդունակ. նրանք կարող են քնած մարդուն կացնահարել, տարեցներին խոշտանգել, ականջները կտրել…. Ահա թե ինչի են ընդունակ նրանք››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ