26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները. Էդվարդ Նալբանդյան

ԱԺ-ում  բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց արտգործնախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ո՞ր փուլում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Արտգործնախարարը  նշեց,  որ հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից:

Զոհրաբյանի մյուս հարցին՝  ի՞նչ ընթացքի մեջ են խոշտանգված զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի դեմ ներկայացված տարբեր հայցերը ՄԻԵԴ-ում, Նալբանդյանը պատասխանեց, որ խնդրի մասին, իհարկե, բարձրաձայնում են համապատասխան ատյաններում:

«Մեկ կառույց մատնանշեցիք դուք, բայց կան բազմաթիվ այլ կառույցներ, որոնք զբաղում են մարդու իրավունքներով, և, իհարկե, Հայաստանը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները: Հուսով ենք համապատասխան արձագանքներ կլինեն այդ կառույցների կողմից»,- ասաց  Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ