26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե շուտով հայտարարվի, որ Տանզանիայի կամ Մոզամբիկի հայերը սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին

Ես 56 տարեկան Մովսես Փահլեվանյանն եմ, 30 տարի է բնակվում եմ Հելսինկիում: Այստեղ եմ տեղափոխվել Հայաստանից: Շատ ուշադիր հետեւում եմ Հայաստանում վերջերս տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ դրա արձագանքներին:

Բավականին զարմացած էի կարդալով որոշակի հայտարարություններ, որոնք արված էին “Ֆինլանդիայի հայ համայնքի” անունից: 30 տարի է ինչ բնակվում եմ Հելսինկիում եւ այստեղ չկա պաշտոնապես գրանցված հայ համայնք, ապրում են քիչ թվով հայեր, բայց չգիտես թե ինչպես մի ամբողջ գույություն չունեցող “համայնք” -ի եւ ողջ սփյուռքի անունից հայտարարվում է, որ համայնքը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Կարծում եմ անլրջություն կլինի հավատալ ինչ – որ անանուն հայտարարությունների, որոնք արվում են տարբեր անհատների կողմից եւ ներկայացվում են հանրությանը եւ ինչու ոչ կարող են ազդել Հայաստանի քաղաքական վիճակի վրա:

Ես ‘որպես Ֆինլանդիայում բնակվող մարդ եւ առաջին հերթին որպես հայ ազգի ներկայացուցիչ, իմ խոսքն եմ ուղղում Ձեզ սիրելի ` “Ֆինլանդիայի հայ համայնք”. Ձեր հայտարարության մեջ Դուք ՈՉ եք ասում կեղծիքներին, բայց ինքներդ կեղծում եւ խեղաթյուրում եք իրականությունը:

Չեմ զարմանա, եթե շուտով հանրությանը հայտարարվի, որ օրինակ` Տանզանիայի կամ Մոզամբիկի կամ այնպիսի երկրների, որտեղ չկան հայ համայնքներ կամ պարզապես ապրում են փոքր թվով հայեր նույնպես սատարում են Րաֆֆի Հովհաննիսյանին: Անշուշտ դժվար կլինի ստուգել այն հայտարարությունների իսկությունը, որոնք արվում են այդ երկրներից:

Նման դատարկաբանությամբ զբաղվողներին խորհուրդ կտամ լրջորեն մտածել իրենց քայլերն անելուց առաջ եւ չանել այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն շատ հեռու են իրականությունից:

Եկեք լինենք ավելի ողջախոհ, անաչառ եւ իսկապես ասենք ոչ կեղծիքներին: Հուսով եմ, որ այս հայտարարությունը, որ ես ուղարկել եմ Հայաստանի լրատվամիջոցներին կտեղադրվի համացանցում եւ հասանելի կլինի հանրությանը:

 

Մովսես Փահլեվանյան, մասնագիտությամբ, բժիշկ – ատամնաբույժ

Հելսինկի, Ֆինլանդիա

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ