27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանուն Թուրքիայի ՄԱԿ-ը դավաճանում է ինքն իրեն

Այսօր հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել ՄԱԿ-ի տարածաշրջանային գասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու մասին: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ մեզ համար դա ձեռնտու չէ և ընդունելի չէ նաև ՄԱԿ-ի տեսանկյունից: 

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանւ նկատեց, որ բացահայտ հակասություն կա ՄԱԿ-ի սկբունքների  և այս քայլի միջև:

՛՛Բացի այդ մեզ համար Թուրքիա մեկնելը դժվարություն է առաջացնում: Դա մի երկիր է, որտեղ հայության այն մասը, որ դեռ կա այնտեղ, ենթարկվում է ճնշումների: Մենք իրավացի ենք, որ պայքարում ենք, որ այս անարդարացի քայլը տեղի չունենա՛՛,-նշեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքով` այս հարցը պետք է բարձրացվի   միջազգային բոլոր խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում: 

Խորհրդի անդամները հայտնեցին, որ կան էլի երկրներ, ովքեր դեմ են, որ գրասենյակները տեղափոխվեն Թուրքիա: Նշվեց նաև, որ այս բանակցություններն ընթանում են գաղտնի, ինչը ևս հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին: 

Ի վերջո, հանրային խորհուրդը որոշեց խումբ ստեղծել, որը կզբաղվի համապատասխան փաստաթղթով և այնտեղ դրվող շեշտադրումներով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ