26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը. Էդուարդ Շարմազանով /վիդեո, ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Աթենքի Օլիմպիական Զեւսի հրապարակում մասնակցել է Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի ունեցած Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է պարգեւի` քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Միջոցառմանն Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկը, որն անմեղ հույների կյանք է խլել: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել:

Մեկ դար առաջ հարյուր հազարավոր պոնտոսցի հույներ կոտորածի ենթարկվեցին թուրքական կառավարության կողմից, հազարավոր քրիստոնեական հուշարձաններ ոչնչացվեցին: Սա ոչ միայն հանցագործություն էր հույների, հայերի եւ ասորիների, այլեւ մարդկության հանդեպ:

Առայսօր քչերն են բարձրաձայնել քրիստոնյա ժողովուրդների դեմ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու անհրաժեշտության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը, եւ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ մեր փոխադարձ առաքելության մեջ իմ համեստ վաստակը գնահատելու համար: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ երկիրը, որը ճանաչեց եւ դատապարտեց Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը: Ավելին՝ նա ոչ միայն հերքում է իր նախկին հանցագործությունները, այլեւ իրագործում է նորերը՝ բռնազավթելով Կիպրոսի տարածքի 38 տոկոսը եւ աջակցելով թե՛ «Իսլամական պետությանը» Մերձավոր Արեւելքում, թե՛ ադրբեջանական ագրեսիային ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:

Հարկավոր է գիտակցել, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված վայրագությունները, Մերձավոր Արեւելքում գլխատումները, ինչպես նաեւ այժմ ԼՂՀ-ում Ադրբեջանի անմարդկային գործողությունները միեւնույն ձեռագիրն ունեն:

Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, եւ երկակի ստանդարտների կիրառումն անընդունելի է: Հետեւաբար, ես կոչ եմ անում համախմբվել ահաբեկչության, ֆաշիզմի եւ պանթյուրքիզմի դեմ: Ես կարծում եմ, որ միայն համախմբվածությամբ մենք կարող ենք դիմակայել եւ հաղթահարել մեր օրերի թալեաթների, քեմալների եւ հիտլերների սպառնալիքները: Ես կոչ եմ անում բոլորին՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից, ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության եւ մասնավորապես հույների ցեղասպանությունը, ինչպես նաեւ դատապարտել թուրքական ժխտողականության քաղաքականությունը»:

4a38d35b-3d32-4349-88aa-2caf5aa6ba5a

63d44698-fb46-4318-b2a1-4e65eceddab5

69226917-d1f3-4365-9524-2fb475b4f177

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ