26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ-ը հետևում է հակառակորդի տեխնիկայի համալրմանը

 ‘ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, կենսունակ է թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական առումով, իսկ ՀԱՊԿ զորավարժությունները փայլուն արդյունք տվեցին՛՛,-այսօր ասուլիսին ասաց ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: Ըստ նրա ՝ ողջունելի է, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ զորավարժությունները, որին մասնակցեցին տարբեր պետությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հավելեց, որ այս տարի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները ևս բավական մեծ ընդգրկում ունեցան: Նրա անձնակազմը եղել է 45 000, իսկ միավոր տեխնիկան՝ 5000:

՛՛Ուշադիր հետևում ենք, հավանական հակառակորդի տեխնիկայի համալրմանը և դրան հակակշիռ բերելու համար ձեռք են բերվում ակտիվ պաշտպանական միջոցներ: Մենք պետք է քայլ առաջ լինենք հնարավոր հարձակումներից՛՛,-եզրափակեց Արտակ Դավթյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ