26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում/ֆոտո/

Մայիսի 22-ին երեկոյան 18:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մոտ կես ժամ խցանում էր: Հարակից ռեստորանային համալիրից դուրս եկած կիսամերկ երիտասարդը փակել էր մայրուղու երթևեկությունը.վերջինս հայհոյանքներ էր հնչեցնում վարորդների հասցեին, հարվածում ավտոմեքենաներին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին:

Իրավիճակը փորձեցին շտկել պատահաբար մայրուղում հայտնված ոստիկանները, որոնք դուրս գալով ավտոմեքենայից երիտասարդին կարգի էին հրավիրում, բայց իզուր:

Տաքացած քաղաքացին պառկել էր գետնին և բղավում էր  : Ոստիկաններին հաջողվեց մայրուղու կենտրոնից դուրս բերել անհնազանդին:

Այս ամենում,  որքան զարմանալի  էր երիտասարդի ոչ ադեկվատ վարքագիծը, նույնքան ուշագրավ մարդկանց արձագանքը. մոտ 15 րոպե խցանման մեջ հայտնված քաղաքացիներից որևէ մեկը դուրս չեկավ ավտոմեքենայից և չփորձեց միջամտել:

Ի դեպ ոստիկանները հանդուրժողական գտնվեցին. իրավախախտը բերման չենթարկվեց, դարձյալ հանգրվանելով ռեստորանում:

13271472_1795770077322318_933452327_o

13282514_1795770027322323_1530433479_o

13288448_1795770177322308_193380479_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ