27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է կարողանանք ծախսերի հարցում զսպված լինել. Սուքիաս Ավետիսյան /վիդեո/

Ըստ պատգամավոր Սուքիաս ՎԱետիսյանի` ժողովուրդը պետք է հավատա, որ մեր  երկրում կարող են լինել դրական փոփոխություններ: Այս մասին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

«Նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթը վերաբերում էր մեր կյանքի բոլոր բնագավառներին ու  խնդիրներին:  Ավտոմեքենաների հետ կապված՝ արդեն տեսնում ենք՝  առաջընթաց կա, կրճատումներ են լինելու:  Մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ պետք է կարողանանք ծախսերի հարցում զսպված լինել: Մենք պետք է հստակ իմանանք՝ որոնք են այն թիրախները, որտեղ պետք չէ խնայել և հակառակը՝ այն թիրախները, որտեղ կարող ենք խնայողություններ անել», – ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Երկու օր առաջ վարչապետն ԱԺ-ի ամբիոնից   հայտարարեց՝  ինքն անձամբ կհետևի, որ մենաշնորհ չլինի, տնտեսական դաշտում լինի հավասար մրցակցություն, որպեսզի  գործարարները օրենքով սահմանված կարգով  կարողանան ներկրել ու արտահանել տարբեր ապրանքատեսակներ:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց՝ ողջունում է վարչապետի նախաձեռնությունը ապա  շեշտեց՝  պատգամավորներն էլ պետք է ուշադիր լինեն ու եթե նկատում են որոշ խնդիրներ, հարկ է այդ մասին հուշել Կառավարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ