27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրեժի ծարավ /վիդեո/

«Ծնողի համար իր զավակին կորցնելը մահին է հավասար», – գրում է լրագրող Նարինե Կիրակոսյանը եւ շարունակում.

«Շատերս ապրիլի սկզբից, երբ իմացանք ու գիտակցեցինք, թե ինչքան զոհեր ենք տվել, քուն ու դադար չունենք։ Ամեն զինվորի մահը մեր անձնական ցավն ենք համարում․․․

Երեկ ևս մի զինվորի տուն էի այցելել ընկերներիս հետ՝ Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղից Վրեժ Սարգսյանենց տուն։ Լսեցի Վրեժի հոր՝ Վարդանի մտորումները, որ էստեղ ներկայացնում եմ ձեզ։ Զոհված տղաների մահվանից անցնում է քառասուն օրը, ու նրանց հարազատներին այդ դժվար պահին մեր բոլորի կարեկցանքը, ներկայությունը, աջակցությունն է կարևոր։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման ներդրեցին և իմ ու ընկերներիս միջոցով նաև նյութական օգնություն ցուցաբերեցին զոհվածների ընտանիքներին։ Ամենակարևորը, որ մարդիկ մեր այցելությունից հետո զգում էին հայ ժողովրդի միասնականությունը։

Իրենք մենակ չեն ցավի, կորուստի հետ։ Մենք մի բռունցք ենք ու միասնականությամբ ենք ուժեղ»։

Մենք Արմեններ ենք, Հայ, Արևորդի,
Մեզ խորթ է այն, ինչ մութ է, տմարդի,
Հեռվից ենք գալիս, գնում ենք հեռու,
Հավերժի հուրն է հար մեր սրտերում:
Դու ոգուդ ձայնին հետևիր եղբա՛յր,
Ու տեր լե՛ր երկրին քո դրախտավայր,
Ե՛լ, շտկիր մեջքդ ցավից կորացած,
Նորից ծաղկեցրու այգիդ չորացած:
Շատ ենք տեսել մենք ավեր ու ցավեր,
Բայց Արևորդու կամքն է աներեր,
Ե՛լ արքայական քո ոգով հպարտ,
Ե՛լ հավաքական քո ուժով անպարտ:
Մեջբերված բանաստեղծության հեղինակ՝
Ա․Հակոբյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ