27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծանր վիրավորված Ռուբենը և Արամը արտերկիր կգնան սեփական միջոցներով /վիդեո/

«Ես հանդիպել եմ Ռուբենի և Արամի ծնողների հետ: Մենք քննարկել ենք` ինչ վիճակում են նրանք: Արդյոք պատրաստ են տեղափոխման և արդյոք Հայաստանում սպառված են բոլոր ռեսուրսները` բուժօգնություն ցուցաբերելու: Ծնողներն իրենց տեսակետները հայտնեցին: Իհարկե, մենք այս հարցում չենք կարող զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ երեխաներից, բայց քննարկումը կարողացանք ծավալել շատ սթափ և իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր է բուժման այն եղանակները, որոնք իրենք տեսնում են արտերկրում»,-այսօր՝ մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վիրավորված երկու զինծառայողների արտերկրում բուժման անհրաժեշտությանը առնչվող հարցին ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մուրադյանը տեղեկացրեց, որ  վիրավոր զինծառայողները բուժման չեն մեկնի պետական միջոցների հաշվին, քանի որ պետությունը պարտավորվում է բուժում ապահովել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումը Հայաստանում անհնար է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ