26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես կարող են կանայք ծառայել հայոց բանակում

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն`

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են` – ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները, – օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները, – իգական սեռի զինապարտները, – Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները, – օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք – սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

Ծանուցումը` Iravaban.net

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ