27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նրանց սիրուհիները, իրենց ընկերները՝ սիրուհիներով հանդերձ, վարորդները …

Տարօրինակ է, երբ փակ հանդիպումներ, փակ քննարկումներ են ունենում պատգամավորների, իշխանական տարբեր աստիճանի պաշտոնյաների և առավելապես քաղաքական գործիչների հետ: Ախր նրանցից շատերը հենց իրենք են իշխանական, տեղեկատվական նորությունների տարածողները, լրատվամիջոցների հավաստի աղբյուրն ու մերձավոր:

Նրանցից է իմացվում ամեն ինչ և ամենուր, իսկ դուք՝ փակ, գաղտնի, հույժ գաղտնի… Մի′ մոռացեք, նրանց սիրուհիները, իրենց ընկերները՝ սիրուհիներով հանդերձ, վարորդները, մերձավորներն ամենաարագ տարածող աղբյուրներն են: Էլ չեմ ասում ինֆորմացված երևալու, գլուխ գովալու նրանց անհուն մարմաջի մասին:

Մակարդակի, մարդկային տեսակի, պատասխանատվության ու պարկեշտության խնդիր է, որը շատ դեպքերում բացակայում է այդ բախտից առաջ ընկած հաջողակների մոտ:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ