27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանցի սպառողը գտնվում է թուրքական տիրույթում

Սպառվող բազմաթիվ ապրանքատեսակների կտրվածքով ՀՀ սպառողը արդեն իսկ գտնվում է թուրքական տիրույթում, կարծում է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, ով համոզված է, որ քառօրյա պատրազմը սթափ հայացքի անհրաժեշտության գիտակցության բերեց երկիրը, իշխանություններին: «Հենարան» մամուլի ակումբի օրվա բանախոսը գտնում է, որ Հայաստանն ի վիճակի է բազմաթիվ ապրանքատեսակների սեփական արտադրություն ունենալ, քանի որ ՀՀ-ում կա այն պոտենցիալը, որը թույլ կտա զարգացնել տնտեսությունը եւ ունենալ սեփականը: Մինչդեռ անցած երկու տասնամյակում հայտնի պատճառներով` գերշահույթների հետապնդման, մենաշնորհի, դա տեղի չի ունեցել:

Կարճատեւ պատերազմը Բոստանջանի խոսքով` չափազանց կարեւոր ազդանշան է ՀՀ-ի համար, որպեսզի «իրերին նայեն այլ աչքերով` ամրապնդելու անվտանգության հարցերը. առաջին հերթին սա պայմանավորված է տնտեսության աճով. որքան էլ տնտեսությունը կոշտ վիճակում գտնվեց, բայց սա դարձավ կարեւոր գործոն, որպեսզի տնտեսությունը պետք է զարգացնել ուղղորդված, բոլոր ջանքերը պետք է ուղղել երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը: Ի վերջո, հասկացանք, որ ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության առումով նոր մոտեցումներ պետք է որդեգրվի ՀՀ-ի կողմից»:

Ապրիլյան պատերազմը վիճակագրական տվյալներով չի ազդել մեր տնտեսության վրա: Վարդան Բոստանջյանն ընդգծում է միակ էական կորուստը, որ ունեցանք, երիտասարդ կյանքեր էին: Իսկ այն, որ սպառողական շուկայում անգամ չորսօրյա պատերազմի ընթացքում ցնցումներ չեղան, տնտեսագետը տրամաբանական է համարում, քանի որ թեեւ ԱՎԾ-ն 32 տոկոսանոց աղքատություն է մատնանշում, «աղքատության մակարդակը հասնում է 70 տոկոսի»: Այնպես որ, Բոստանջյանը հույս ունի, որ «կառավարողները երկիրը պետք է նվաճումների տանեն»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ