27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շրջանառությունից դուրս է բերվել զորակոչից տարկետման իրավունքը հանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին շրջանառությունից հանվել է «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Սահմանային լարվածության այս օրերին տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Համահեղինակ Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ կառավարությունն ընդունել է իրենց առաջարկները եւ առաջիկայում կներկայացնելու է լրամշակված նախագիծ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ