27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր կուրս

Ինչ սպասել ղարաբաղաադրբեջանական սահմանին զինտեխնիկայի ծավալուն կուտակումների արդյունքում. ի վերջո, կկրակի՞ արդյոք Բաքվի զենքը` հաշվի առնելով այդ երկրի ամենաբարձր մակարդակներում հնչող ոչ ադեկվատ ռազմական հռետորաբանությունը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ավելի քան համոզված է.

‹‹ Լայնամասշտաբ ռազմական գործողություններին չի հասնի գործը: Հիմա այդ կուտակումները ինչ-որ պրոցես են՝ սպասվող բանակցություններից առաջ: Այս օրերին կողմերն ուզում են ցույց տալ իրենց ռազմական ռեսուրսները: Սա ռազմական շքերթի պես մի բան է››,- ասաց քաղտեխնոլոգը:

Փորձագետը նկատեց՝  Հայաստանի դիրքորոշումը որոշակիորեն փոխվել է, քանի որ վերջին ժամանակներս պաշտոնական Երեւանում կոշտ հարտարարություններ են հնչում, նախապայմաններ դրվում:

‹‹Հայաստանի դիրքորոշումը կոշտացել է: Դա իրավիճակի հետ կապված ստացվեց ավելի շատ: Քառօրյա պատերազմը Հայաստանին ստիպեց կոշտացնել իր դիրքորոշումը: Այդ մասին են վկայում  Լավրովի հետ հանդիպման ընթացքը, նախագահ Սարգսյանի՝ Բլումբերգին տված հարցազրույցը: Իսկ վերջին օրերին Լավրովը  ‹‹Ռիա  նովոստի››-ի հետ հարցազրույցում նշել է՝ մայիսյան տոներից հետո Ռուսաստանը բանակցային նոր պրոցես կնախաձեռնի:

Ակնհայտ է՝ հնարավոր բանակցություններից առաջ մեր երկրի դիրքորոշումը կոշտացել է: Հայաստանն առաջ Մինսկի խմբի առաջ պայմաններ չէր դնում, իսկ  հիմա դնում է: Հայաստանը փաստացի  առկախել է իր մասնակցությունը բանակցություններին, քանի դեռ իր նախապայմանները հաշվի չեն առնվում: Համայայնե՛նք, առաջ այդպես չէր: Մնում է, որ այդ ռազմավարությունը ժամանակավոր չլինի, ու այս կոշտությունը պահպանվի››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ