27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կադրային զտումներ. Հրապարակ

Ֆինանսների նախարարության բաժանումից և ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ակնհայտորեն կադրային զտումներ է իրականացնում: Նրա նշանակումից ընդամենը օրեր անց Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը` նախկին պետ Գագիկ Խաչատրյանի մերձավորներից մեկը, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրածմ պաշտոնից:
Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սողոմոն Մելիքսեթյանը:

Վերջինս, ըստ ՊԵԿ-ից ստացված պարզաբանման, 2002-ից աշխատում է մաքսային համակարգում` նախ որպես տեսուչ, ավագ տեսուչ, ապա 2009-ից մինչև վերջին նշանակումը զբաղեցրել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալի պաշտոնը: Ունի մաքսային ծառայության մայորի կոչում: Հիշեցնենք, Կարեն Գրիգորյանի անունը հիշատակվում էր մարտի վերջին մի խումբ մաքսային աշխատակիցների հրապարակած նյութում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Ձայնագրության մեջ ասված էր, որ «Կյաժ» մականունով Կարեն Գրիգորյանը մաքսային չարաշհումների մասնակիցն է եղել, ու չի բացառվում, նրա անաղմուկ պաշտոնանկությունը կապված է այս լսանյութի հրապարակման հետ: Ի դեպ, ՊԵԿ նոր ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարել է, որ այն մասնագետները, որոնք կդրսեւորվեն իբրեւ գրագետ, ազնիվ եւ բարձր որակի աշխատակիցներ, պաշտոնի բարձրացում կստանան:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ