26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 մանկապարտեզի հարակից տարածքում ընթանում են զբոսայգու կառուցման աշխատանքներ:

Արմենակյան փողոցին հարող տարածքի ընդհանուր բարեկարգումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Նախ կապամոնտաժվի այգու ոռոգման ցանցը, փողոցի կողմից կվերակառուցվի ցանկապատը, կկառուցվեն հիմնական ճեմուղիներն ու մշակութային միջոցառումների բեմահարթակը: Աշխատանքների 2-րդ փուլում կբարեկարգվի հենապատը, կվերատեղադրվեն բազալտե աստիճանները, կկառուցվի քարե պարիսպ:

Այգու տարածքում կձևավորվեն նոր սիզամարգեր, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ ու ցայտաղբյուր: Այգին կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ: Այգին կամբողջանա աշնանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ