26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տաքսու վարորդները պահանջում են, որ իրենցից գանձված գումարները տրամադրվեն հայոց բանակին /վիդեո/

Այսօր տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններս դժգահություն են հայտնում. իրենքց վաստակած գումարն առանց այն էլ քիչ է, իսկ տեսանկարահանող սարքերի ֆիքսած տուգանքներն ահռելի չափերի են հասնում:

«Ինչ է նշանակում, որ քաղաքացին զինվորի հոգեհանգստի համար ներկրում է 60 շիշ օղի (ես ներկա եմ եղել Բագրատաշեն անցակետում), եւ մաքսային տեսուչն ասում է՝ կներես, մենք 12 շշից ավել օղի չենք կարող թույլ տալ հետդ տանես, եւ այդտեղ վեճի են բռնվում: Հետագում մենք ավտոներկրողներով հավաքվեցինք եւ ամեն մեկս մեր վրա վերցրեցին 12 շիշը, որպեսզի այդ քաղաքացին օղին ներկրի Հայաստան: Դա վառ օրինակ մաքսային մարմինների հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիիգրան Հովհաննիսյանը:

Վերջինս շեշտեց՝ կարմիր  կետագծերը ևս աղետ են վարորդների համար:

Տիգրան Հովհաննիսյանըշեշտեց՝ հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների պատգամավորների ու նույնիսկ  ազատամարտիկների հետ: Վերջիններիս առաջարկել է, որ տաքսու վարորդների ուսերին դրված բեռը թեթևացնեն, ապա այդ  ոլորտից հավաքագրվող գումարները տրամադրվի բանակին, ինչպես նաև ազատամարտիկների,  վետերանների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծմանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ