27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շաբաթվա ընթացքում առգրավվել է 132 կգ «սիգ» տեսակի ձուկ /ֆոտո/

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապվերի վարչությունից:

Այցնուրի համաձայն Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:Առգրավվել է նաև 4 հատ խեցգետորսիչ:

Բաժնի կողմից առգրավվել է նաև 5,2կգ /13 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 60.0կգ /125 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Ա.և Պ Աբրահամյաններ բարեգործական ճաշարան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 67,0կգ /96 հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 132,0կգ /234 հատ/ «սիգ» տեսակի ձուկ և 3,5կգ խեցգետին:

07b85dd3-dc66-4d03-b476-6b913e04e0dd

48bff05c-58af-4392-a130-ebd2b426cadf

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ