27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայից ապրանք չներկրելու դեպքում Հայաստանը շահեկան դիրքում չի հայտնվի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր արգելքին, ապա բացատրեց, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության վրա:
«Մեր առաջին գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման գծով ՌԴ-ն է: Արտահանման գծով 2-րդ և 3-րդ տեղերը 10,5% տեսակարար կշռով կիսում են Բուլղարիան և Իրաքը»,- տեղեկացրեց Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, թե ինչ վերաբերում է ներմուծման բնագավառին, ապա այստեղ ՀՀ-ի երկրորդ գործընկերը Չինաստանն է՝ 11,7 %, 3-րդը՝ Գերմանիան, 5-րդը՝ Թուրքիան:

Թուրքիայից ապրանք չներկրելու խնդրից հետո ծագում է մեկ այլ խնդիր. դրանից հետո ի՞նչ վիճակում կհայտնվի մեր երկրի տնտեսությունը:

Տնտեսագետը բացատրեց՝ Թուրքիայի հետ արտաքին առևտուրը դադարեցնելու դեպքում կորցնում են երկու կողմերն էլ՝  և՛ ներմուծողը, և՛ արտահանողը:

«Այստեղ հասարակության վերաբերմունքը կա, թե Թուրքիայից ապրանք գնելու դեպքում օգնում ենք նրան, որ զինի Ադրբեջանին և այլն, ապա պետք է ասել, որ Թուրքիայի ՀՆԱ-ն 2017 թվականին կազմելու է 721 մլրդ ԱՄՆ դոլար: Հիմա, մենք այդ 140 միլիոնով եթե նույնիսկ 10 տոկոս շահութաբերություն ենք ապահովվում թուրքական ընկերությունների համար, այն կկազմի 14 մլն դոլար, եթե դրանից նույնիսկ շուրջ 30 տոկոս էլ հարկ վճարեն, ապա այդ ամբողջ գումարներից 5 մլն դոլար թուրքական բյուջե գումար չի մտնում: Հետևաբար, այն վարկածը, որ այդ միջոցների հաշվին Թուրքիան կարող է ֆինանսավորել Ադրբեջանի թեկուզ մի չնչին մասի, որ կարող է կրակել Հայաստանի վրա, սուտ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ