26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդյոք կհամախմբվեն նոր կուսակցությունում /վիդեո/

Երկար խմորումներից հետո , ի վերջո, ծնվեց «Համախմբում»-ը: Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից նախաձեռնվող այս  քաղաքական ուժը եղած մոտ 6 տասնյակ կուսակցությունների ցանկում թե որ հորիզոնականում կհայտնվի իր քաղաքական քաշով եւ արդյոք կհաջողվի «Համախմբում» ապահովել դաշտում, որտեղ յուրաքանչյուրը փորձում է մյուսին սեւացնելով «պուպուշ» ընդդիմության ծածկոցի տակ հայտնվել :

Համենայնդեպս, ինքը` Օսկանյանը  նշել է՝ այս կուսակցությունը ստեղծվում է, որպեսզի նոր բևեռ ապահովի, նոր այլընտրանք դառնա ՀՀ քաղաքացու համար: Կհասցնի՞ արդյոք նորածինը կարճ ժամանակահատվածում մինչ ընտրություններ ձեռք բերել ժողովրդի  վստահությունն ու համակրանքը:

Անդրադառնալով այս հարցին՝  ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Այո, ճիշտ եք նկատել: Այս ժամանակահատվածը կարճ է: Իմ խորին համոզմամբ՝ կուսակցություն ստեղծելը հեշտ է, կայացնելը՝ բարդ»:

Կարինե Աճեմյանն ընդգծեց՝ եթե «Համախմբում» կուսակցության առաջամարտիկները ջանք թափեն, չի բացառվում՝ որ այդ կուսակցությունը կայանա մինչև ընտրությունները:

‹‹Ուրեմն, նրանք պիտի  էլ ավելի ակտիվ աշխատեն, մոբիլիզացնեն իրենց ուժերը: Կուսակցությունը հենց այնպես մի կառույց չէ. այն պետք է տարածքային կառույցներ ունենա, համակիրների համախմբում պետք է տեղի ունենա… Մի խոսքով՝ դա իսկապես մեծ աշխատանք է ենթադրում: Եթե իրենց ուժերը լարեն, կարծում եմ՝ հնարավոր է, որ այդ կուսակցությունը կայանա նաև մինչև ընտրություններ››, – ասաց Կարինե Աճեմյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ